Բենզալցակայանների մեծամասնությունում թանկացել է վառելիքը: Գնի փոփոխությունը որոշ վայրերում հասել է 10 թեթրիի: «Սոկար Ջորջիա» ցանցում թանկացել է բոլոր տեսակի վառելիքը բացի LPG-ի գազից:
Օրինակ Նանոպրեմիում բենզինի գինը ավելացել է 8 թեթրիով և դարձել 2,47 լարի, իսկ Նանոեվրո ռեգուլարի գինը ավելացել է 9 թեթրիով և դարձել 2,23 լարի:
Թանկացել է նաև բնական գազը և 1,44 լարիից դարձել 1,52 լարի:
«Վիսոլ»-ի ցանցում Էկո դիզելի և Եվրո դիզելի գինը թանկացել է 2 թեթրիով, իսկ Դիզել էներջիի գինը 2 թեթրիով:
Համանման թանկացումներ են գրանցվել՝ «Գալֆ» և «Լուկոիլ» բենզալցակայանների ցանցում:
Հեղինակ -
Edgar Barsegyan