Բելգիայի մետաղագործական գործարանում պայթյուն է որոտացել. կա մեկ զոհ և մի քանի տուժած
Բելգիայի մետաղագործական գործարանում պայթյուն է որոտացել. կա մեկ զոհ և մի քանի տուժած

Բելգիայի Գենտ քաղաքում գտնվող ArcelorMittal ընկերության մետաղագործական գործարանում պայթյուն է որոտացել: Այս մասին РИА Новости-ին հայտնել է Բելգիայի դաշնային ոստիկանության ներկայացուցիչը:

«Մենք կարող ենք հաստատել, որ առնվազն մի քանի մարդ տուժել է: Սա ամբողջ տեղեկություններն են, որոնք մենք ունենք տվյալ պահին», – ասել է գործակալության զրուցակիցը:

Soir պարբերականը` հղում անելով ֆլամանդական VTM հեռուստաալիքին, հաղորդում է, որ պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ: