Բելառուսի նախագահը չի մասնակցի Բրյուսելում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին
Բելառուսի նախագահը չի մասնակցի Բրյուսելում անցկացվելիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին

Չնայած Եվրամիութունից ստացած հրավերին՝ Բելառուսի նախագահը որոշել է չմասնակցել հաջորդ շաբաթ Ռիգայում կանայալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Բելառուսի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ պաշտոնական Մինսկն այդ հավաքին կներկայացնի արտաքին գերատեսչության ղեկավար Ուլաձիմեր Մակեյը:

Առաջին անգամ Բրյուսելը պաշտոնական հրավեր է ուղարկել Բելառուսի նախագահին՝ առանց սահմանափակումների:

Արևելյան գործընկերության նախորդ չորս գագաթնաժողովներից առաջ Եվրամիությունը հայտարարում էր, թե «Եվրոպայի վերջին դիկտատորը» համարվող ու Բելառուսը ավելի քան երկու տասնամյակ ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը ցանկալի չէ: