Բարաք Օբաման Դոնալդ Թրամփի քաղաքականությունը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ
Բարաք Օբաման Դոնալդ Թրամփի քաղաքականությունը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Դոնալդ Թրամփի ղեկավարման օրոք երկրում տիրող իրավիճակը համեմատել է նացիստական Գերմանիայի հետ:

Օբաման նման կարծիք է հայտնել Չիկագոյի Տնտեսական ակումբում ելույթ ունենալիս: Ելույթի ընթացքում նա մի քանի թեմայի է անդրադարձել, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներկա քաղաքականությանը:

Նախկին նախագահը զգուշացրել է, որ երկրում «աճում է ինքնագոհության մակարդակը» և կոչ է արել ձգտել «ժողովրդավարության», այլապես երկիրը կարող է արագ փլուզվել:

Նրա խոսքով՝ հենց դա էլ տեղի է ունեցել Վեյմարյան Գերմանիայի հետ 1930-ականներին, որտեղ չնայած ժողովրդավարությանը՝ իշխանության կարողացավ գալ Ադոլֆ Հիտլերը:

«60 մլն մարդ է մահացել, այնպես որ դուք պետք է ուշադիր լինեք և քվեարկեք», – ընդգծել է Օբաման: