Ինդոնեզիայի Բալի կղզու միջազգային օդանավակայանը եւս մեկ օր փակ կլինի՝ Ագունգ հրաբխի ժայթքումից օդանավակայանի երկնքում առաջացած մոխրի շերտի պատճառով: Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:
Բալիում ավելի քան 400 ավիաչվերթ Է չեղարկվել նոյեմբերի լույս 27-ի գիշերվանից, կղզուց հեռանալ չի կարողանում շուրջ 60 հազար մարդ: Իշխանություններն զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս մնալ հյուրանոցներում:
Նրանք նաեւ կարգադրություն են արել հրաբխի անմիջական մերձակայքում գտնվող 22 գյուղերի 100 հազար բնակիչների շտապ տարահանման մասին: Վտանգավոր գոտին սահմանված Է խառնարանից 10 կիլոմետր շառավղով: Տարածվել Է նախազգուշացում, որ անհրաժեշտության դեպքում տարահանումը կարող Է իրականացվել պարտադրաբար: Այս պահին արդեն տարահանված Է շուրջ 40 հազար մարդ: