Ազովի մարտիկներն ասում են, որ չեն կարող հաստատել, թե արդյոք բոլոր խաղաղ բնակիչները տարհանվել են գործարանից
«Ազովի» մարտիկների խոսքով՝ իրենք չեն կարող հաստատել, թե արդյոք բոլոր խաղաղ բնակիչները տարհանվել են գործարանից։ Այս մասին հայտնել է լեգեոնի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը։
Նա ասաց, որ հատուկ տեխնիկայի բացակայության պատճառով հնարավոր չէ պարզել, թե գործարանի տարածքում մարդիկ կա՞ն։
Ըստ Պալամարի՝ երկու օր առաջ այսպես կոչված Լռության ռեժիմի ժամանակ, որը ռուսները չէին պահպանում, սպանվեցին «Ազովի» երեք մարտիկներ, որոնք փորձում էին տարհանել խաղաղ բնակիչներին։
«Վիրավորվել է նաև վեց զինծառայող։ Սա գործարանից մարդկանց տարհանման գինն է»,- ասել է Պալամարը։