«Ազովի» լեգեոնի փոխհրամանատար. Առայժմ մենք կարող ենք պաշտպանությունը պահպանել ծայրահեղ ծանր պայմաններում, հակառակորդն ունի օդային առավելություն և նաև առավելություն ծովում, իրավիճակը շատ բարդ է

18:43, 12.05.2022

«Ազովի» լեգեոնի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը ասել է, որ կառավարությունը պետք է անի ամեն ինչ՝ փրկելու իր մարտիկներին:

Նրա խոսքով, մարտիկները չեն էլ մտածում կապիտուլյացիայի մասին և գերադասում են տարհանվել՝ պահպանելով միջազգային երաշխիքները։

«Ազովի» լեգեոնի հրամանատարի տեղակալի խոսքով՝ հակառակորդը օդային առավելություն ունի, ուստի իրավիճակը շատ բարդ է։

«Կառավարությունը հասկացավ, որ մենք շրջափակված ենք, և անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել նյութատեխնիկական մատակարարումների համար միջանցքներ ստեղծելու համար։ Մենք ստացել ենք հրամանը և մինչ այժմ կարող ենք պաշտպանություն պահպանել ծայրահեղ ծանր պայմաններում։ Հակառակորդն ունի օդային առավելություն, ինչպես նաև առավելություն ծովում, ուստի իրավիճակը շատ բարդ է»,- ասել է Պալամարը։

Նմանատիպ