«Ազովի» լեգեոնի ներկայացուցիչ. Որքան գիտեմ, «Ազովստալից» բոլոր խաղաղ բնակիչները տարհանվել են

12:26, 11.05.2022

«Ազովի» լեգեոնում նշում են, որ իրենց տեղեկություններով, «Ազովստալ» գործարանի տարածքում խաղաղ բնակիչներ չկան։

Այդ մասին հայտարարել է «Ազովի» հետախուզության աշխատակից Իլիա Սամոյլենկոն։

«Ազովստալում» 100 խաղաղ բնակչի մասին տեղեկությունը չի հաստատվում։ Այս պահին, որքան ես գիտեմ, բոլոր խաղաղ բնակիչները տարհանվել են»,- ասել է Սամոյլենկոն։

Սակայն Սամոյլենկոն նշել է, որ գործարանում դեռ շատ վիրավորներ կան, որոնց պետք է տարհանել։ Նա ասաց, որ իրենք ամենօրյա կորուստներ են կրում, ունեն շատ սահմանափակ ռեսուրսներ, ուստի ամեն օր կարող է վերջինը լինել իրենց համար։

Նմանատիպ