Ազովի լեգեոնի հրամանատարի տեղակալ. Ես և ղեկավարությունը մնում ենք Ազովստալ գործարանի տարածքում
Ես և ղեկավարությունը մնում ենք «Ազովստալ» գործարանի տարածքում, – այս մասին հայտարարել է Ազովի լեգեոնի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալամարը այն բանից հետո, երբ ռուսական լրատվամիջոցները հայտնել են նրա գերման մասին:
«Հատուկ գործողությունը շարունակվում է, որի մանրամասները չեմ բացահայտի։ Շնորհակալություն ողջ աշխարհին։ Շնորհակալություն Ուկրաինային աջակցության համար։ Մենք կհանդիպենք»,- ասել է Պալամարը։
Հիշեցնենք, որ «Ազովստալ» գործարանից ուկրաինացի պաշտպանների դուրսբերման օպերացիան շարունակվում է արդեն երեք օր։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ գործարանից տարհանվել է 1700 ուկրաինացի զինծառայող։
Ուկրաինական կողմը չի նշել գործարանը լքող զորքերի թիվը՝ ասելով, որ Ազովստալից նրանց դուրս բերելը գործողության միայն մի մասն է, և որ նրանք պետք է փոխանակվեն ռուս գերիների հետ։