«Ազովի» հրամանատար. Բարձրագույն զինվորական ղեկավարությունը հրաման է արձակել փրկել կայազորի զինվորների կյանքը և դադարեցնել քաղաքի պաշտպանությունը
«Ազովի» հրամանատար. Բարձրագույն զինվորական ղեկավարությունը հրաման է արձակել փրկել կայազորի զինվորների կյանքը և դադարեցնել քաղաքի պաշտպանությունը

Բարձրագույն զինվորական ղեկավարությունը հրաման է արձակել փրկել կայազորի զինվորների կյանքը և դադարեցնել քաղաքի պաշտպանությունը,- ասել է «Ազովի» լեգեոնի հրամանատար Դենիս Պրոկոպենկոն։

Պրոկոպենկոն խոսել է նաև այն հիմնական խնդիրների մասին, որոնց փորձում էին հասնել Մարիուպոլի պաշտպանները։

«Մարիուպոլի պաշտպանության 86-րդ օրը: Բարձրագույն զինվորական ղեկավարությունը հրաման է արձակել՝ պահպանել կայազորի զինվորականների կյանքը, առողջությունն ու դադարեցնել քաղաքի պահպանությունը։ Չնայած ծանր մարտերին, համապարփակ պաշտպանության բացակայությանը և պաշարների բացակայությանը, մենք հետևողականորեն մեզ համար դրել ենք երեք կարևորագույն պայմաններ՝ խաղաղ բնակիչներ, վիրավորներ և զոհվածներ: Մեզ հաջողվեց տարհանել խաղաղ բնակիչներին։ Ծանր վիրավորները ստացել են անհրաժեշտ օգնություն և տարհանվել՝ հետագա փոխանակման և Ուկրաինայի տարածք տեղափոխման պայմանով։ Ինչ վերաբերում է զոհված հերոսներին, ապա գործընթացը շարունակվում է։ Հուսով եմ, որ մոտ ապագայում հարազատները և ողջ Ուկրաինան կկարողանան պատվով հուղարկավորել իրենց զինվորներին։ Փառք Ուկրաինային»,- ասել է Դենիս Պրոկոպենկոն։