Ազգերի լիգա | Վրաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Իռլանդիայի հետ [տեսանյութ] #1TVSPORT
Ազգերի լիգայի B2 խմբում Հյուսիսային Իռլանդիայի ազգային հավաքականը «Ուինձոր Պարկ» մարզադաշտում ընդունել է Վրաստանի ընտրանուն․ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։
Հաջող մեկնարկից հետո տանտերերը ցանկանում էին ամրապնդել առաջատարի դիրքերը, իսկ «խաչակիրները»՝ ուղղել իրավիճակը։ Ռամազ Սվանաձեն փոխել էր ինչպես խաղային սխեման, այնպես էլ հիմնական կազմը։ Վրաստանի հավաքականի մարզիչը մեկնարկային կազմում ընդգրկել էր Սաբա Սազոնովին, Զուրիկո Դավիթաշվիլիին, Գիզի Մամագեիշվիլիին, Անզոր Մեքվաբիշվիլիին և Բուդու Զիվզիվաձեին։
Առաջին խաղակեսն անցել է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի առավելությամբ․ «խաչակիրների» ամենավտանգավոր գրոհը եզրափակում էր Զուրիկո Դավիթաշվիլին, սակայն նրա հարվածը հետ է մղել դարպասապահը։ Հյուսիսիռլանդացիները նույնպես սուր էին գրոհում, սակայն Գիորգի Մամարդաշվիլին վստահ էր գործում։
Ընդմիջումից հետո Վրաստանի հավաքականն ակնհայտորեն ակտիվացել է և պահեր ստեղծել, սակայն Գիորգի Ծիտաիշվիլին և Խվիչա Կվարացխելիան չեն հասել նպատակին։ Վրաստանի հավաքականը երկու անգամ փրկվել է ակնհայտ գոլից։ Իսկ 83-րդ րոպեին Գիորգի Մամարդաշվիլին հետ է մղել Իսահակ Փրայսի իրացրած 11-մետրանոց հարվածը։
4 տուրից հետո Ազգերի լիգայի B2 խմբում 8 միավորով առաջատարը շարունակում է մնալ Հյուսիսային Իռլանդիան, որը A լիգա բարձրանալու իրական թեկնածու է, իսկ Վրաստանի հավաքականը 2 միավորով 4-րդ տեղում է։
Ազգերի լիգա | B2 խումբ
| Դիրք | Թիմ | Խ | Հ | Ո | Պ | ԳԲ | Մ |
| 1 | Հյուսիսային Իռլանդիա | 4 | 2 | 2 | 0 | 4 | 8 |
| 2 | Հունգարիա | 4 | 2 | 1 | 1 | 1 | 7 |
| 3 | Ուկրաինա | 4 | 1 | 1 | 2 | -3 | 4 |
| 4 | Վրաստան | 4 | 0 | 2 | 2 | -2 | 2 |