Ազգերի լիգա | Հայտնի է Վրաստանի հավաքականի կազմը Հյուսիսային Իռլանդիայի դեմ խաղի համար
Վրաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի չորրորդ տուրի հանդիպումը կանցկացնի Բելֆաստի «Ուինձոր Պարկ» մարզադաշտում՝ Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու դեմ։ Հանդիպումը կմեկնարկի 22:45-ին, ուղիղ հեռարձակումը կապահովեն Վրաստանի Առաջին ալիքը, Առաջին ալիք Սպորտը և Վրաստանի ռադիոն։
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռամազ Սվանաձեն հայտարարել է այս հանդիպման մեկնարկային կազմը․
Վրաստան․ Մամարդաշվիլի, Կակաբաձե, Դվալի, Լոչոշվիլի, Սազոնով, Մամագեիշվիլի, Քոչորաշվիլի, Մեքվաբիշվիլի, Դավիթաշվիլի, Կվարացխելիա, Զիվզիվաձե։