Ազգային վիճակագրական ծառայություն. Հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների հետ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 1,6 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների հետ արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 12 566,8 մլն ԱՄՆ դոլար, ինչը 1,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ արտահանումը կազմել է 3532,2 մլն ԱՄՆ դոլար կամ նվազել 1,3 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 9034,6 մլն ԱՄՆ դոլար՝ 2,9 տոկոս աճով։
Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2024 թվականի հունվար-հուլիսին կազմել է 5 502,4 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 43,8 տոկոսը։
Գործակալության զեկույցի համաձայն՝ 2024 թվականի հունվար-հուլիսին տասը խոշորագույն առևտրային գործընկեր երկրների մասնաբաժինը Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմել է 68,2 տոկոս։
Երկրի խոշորագույն առևտրային գործընկերներն են Թուրքիան՝ 1809,5 մլն ԱՄՆա դոլար, Ռուսաստանը՝ 1,427,8 մլն ԱՄՆ դոլար և ԱՄՆ՝ 1,078,4 մլն ԱՄՆ դոլար։