Ազգային վիճակագրական ծառայություն. Հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 1,6 տոկոսով
Ազգային վիճակագրական ծառայություն. Հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 1,6 տոկոսով

Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալներով՝ 2024 թվականի հունվար-հուլիսին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 12 564,5 մլն. դոլար, ինչը 1,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։

Դրանից, ըստ Ազգային վիճակագրական ծառայության արտահանումը կազմել է 3 530,0 մլն ԱՄՆ դոլար այսինքն՝ նվազել 1,4 տոկոսով, իսկ ներմուծումը կազմել է 9,034,5 մլն ԱՄՆ դոլար՝ 2,9 տոկոսով ավելացել է։

Առևտրի բացասական հաշվեկշիռը 2024 թվականի հունվար-հուլիսին կազմել է 5 504,5 մլն ԱՄՆ դոլար, որը կազմում է արտաքին առևտրաշրջանառության 43,8 տոկոսը։