Ազգային վիճակագրական ծառայություն. 2023 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են գրեթե երկու միլիարդ դոլար
Ազգային վիճակագրական ծառայություն. 2023 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են գրեթե երկու միլիարդ դոլար

Ազգային վիճակագրական ծառայության հաստատված տվյալների համաձայն՝ 2023 թվականին Վրաստանում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 1 902,2 մլն. ԱՄՆ դոլար, ինչը 15,6 տոկոսով պակաս է 2022 թվականի համապատասխան ցուցանիշից և 19,3 տոկոսով բարձր 2023 թվականի նախնական տվյալներից։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության օտարերկրյա ուղղակի ներդրումները բաշխվել են հետևյալ բաղադրիչների համաձայն՝ ընդհանուր ծավալից 1,21 մլրդ դոլարը կազմել է բաժնետիրական կապիտալը, իսկ 83,7 մլն դոլարը՝ վերաներդրումները։ Բաժնետիրական կապիտալի ծավալը 50,7%-ով բարձր է նախորդ տարվա ճշգրտված ցուցանիշից։

Ինչ վերաբերում է ներդրող երկրներին, ապա ներդրող երկրների առաջին տասնյակը հետևյալն է.

Նիդեռլանդներ – 386,3 մլն ԱՄՆ դոլար; Միացյալ Թագավորություն – 364,3 մլն ԱՄՆ դոլար; ԱՄՆ – 182,2 մլն ԱՄՆ դոլար; Թուրքիա – 109,5 մլն ԱՄՆ դոլար; Ռուսաստան – 103,3 մլն ԱՄՆ դոլար; Չինաստան – 98,4 մլն ԱՄՆ դոլար; Մալթա – 97,4 մլն ԱՄՆ դոլար; Ադրբեջան – 90,3 մլն ԱՄՆ դոլար; Ճապոնիա – 69,4 մլն ԱՄՆ դոլար; Շվեյցարիա – 41,9 մլն ԱՄՆ դոլար.

Ըստ տնտեսության ճյուղերի բաշխվածության՝ ամենամեծ ներդրումը կատարվել է ֆինանսական և ապահովագրական ոլորտում։ Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը, երրորդում՝ մշակող արդյունաբերության ոլորտը։