Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ մայիսին իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9,2 տոկոս
Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ մայիսին իրական համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 9,2 տոկոս

Ազգային վիճակագրական ծառայության նախնական գնահատմամբ՝ 2024 թվականի մայիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 9,2 տոկոս:

2024 թվականի մայիսին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աճին էական ներդրում են ունեցել հետևյալ ոլորտները՝ տեղեկատվություն և հաղորդակցություն, մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, շինարարություն, տրանսպորտ և պահեստավորում։