Ընտրություններն անցան շանտաժով, տարբեր սպառնալիքներով, այսպես կոչված կարուսելներով, վարչական ռեսուրսներն անօրինական օգտագործելով, չնայած այդ ամենին, Զուգդիդին այնուամենայնիվ հրաժարվել է օլիգարխի գումարներից և ամբողջությամբ հաղթել է «Վրացական երազանքին», – ասել է «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիան:
Ինչպես նկատեց Նիկա Մելիան, «Վրացական երազանքը» պարտություն կրեց Զուգդիդիում և դա գիտակցելուց հետո նրանք կատարեցին ամենածանր հանցագործությունը:
«Դուք գիտեք, թե ինչպես են անցկացվել ընտրությունները ամբողջ երկրում և հատկապես Զուգդիդիում: Ընտրություններն անցան շանտաժով, տարբեր սպառնալիքներով, այսպես կոչված կարուսելներով, վարչական ռեսուրսներն անօրինական օգտագործելով, չնայած այդ ամենին, Զուգդիդին այնուամենայնիվ հրաժարվել է օլիգարխի գումարներից և ամբողջությամբ հաղթել է «Վրացական երազանքին»: Այսքանից հետո «Վրացական երազանքը» կատարել է մինչ այժմ գործած իր ամենածանր հանցագործությունը: Նրանք համոզվեցին, որ «Ազգային շարժումը»՝ ընդհանուր ընդդիմությունը, ավելի շատ տեղեր ունի ավագանու կազմում: «Միացյալ ազգային շարժումն» առաջին փուլում արդեն մեծամասնություն է, և «Վրացական երազանքը» որպես մեծամասնություն այլևս գոյություն չունի: Երեկ երեկոյան նրանք վերահաշվարկ կատարեցին և առաջին փուլի հաղթող Մանուչար Փիփիայի ձայները գողացած և պարտված թեկնածուին շնորհեցին հաղթանակ»,- հայտարարել է Նիկա Մելիան:
Նրա խոսքով, վաղը Զուգդիդիում շրջանային հանձնաժողովում հանրահավաք է անցկացվելու՝ «Ազգային շարժման» մեծամասնական թեկնածու Մանուչար Փիփիային առաջին փուլում պարտված հայտարարելու պատճառով:
Մելիայի խոսքով, հանրահավաքի ժամը հայտնի կդառնա այսօր երեկոյան: