«Ազգային շարժումը» Սաակաշվիլիին ընկալում է որպես բեռ և փորձում է հեռացնել այդ բեռը. Շալվա Պապուաշվիլի
Խորհրդարանական մեծամասնության անդամ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությամբ, «Ազգային շարժում»-ը Միխեիլ Սաակաշվիլիին ընկալում է որպես բեռ և փորձում է հեռացնել այդ բեռը։
«Որոշ չափով սկսվում է այդ բեռը հանելու գործընթացը։ Մենք տեսանք, որ Միխեիլ Սաակաշվիլիի ընտանիքը նույնպես խոսեց այն մասին, որ թվում է, թե «Ազգային շարժման» մեջ շատերի համար Սաակաշվիլին բեռ է, և նրան որպես բեռ փորձում են հեռացնել»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ Միխեիլ Սաակաշվիլիի և Նիկա Մելիայի առաջնահերթությունները հստակ են, որոնք տարբերվում են միմյանցից։