«Ազգային շարժումը» Ռուսթավիում իր թեկնածուին չի առաջադրի և կաջակցի Բադրի Ջափարիձեին
«Ազգային շարժումը» Ռուսթավիում իր թեկնածուին չի առաջադրի և կաջակցի Բադրի Ջափարիձեին

Ազգային շարժումը Ռուսթավիում չի առաջադրի իր թեկնածուին և կաջակցի Բադրի Ջափարիձեին, – լրագրողներին ասել է կուսակցության ներկայացուցիչ Խատիա Դեկանոիձեն։

Դեկանոիձեի խոսքով՝ Բադրի Ջափարիձեն անարդարացիորեն զրկվել է պատգամավորի մանդատից։

«Դա մանդատի քաղաքական գողություն էր, որպեսզի ընդդիմությունը խիստ ներկայացված չլինի խորհրդարանում, մենք հնարավորություն չունենք ստեղծելու հետաչննչական հանձնաժողովներ։ Այսպիսով, պայքարի այս փուլը, որը բավականին բարդ է, այդ թվում՝ լրացուցիչ ընտրությունների բնույթով, պարոն Բադրիի կողմից շատ սկզբունքային, կարևոր որոշում է։

Ինչ վերաբերում է Ռուսթավիում նրա աջակցությանը, ապա տեղեկացնում եմ, որ մենք քննարկել ենք այդ հարցը։ «Ազգային շարժումը» չի առաջադրի իր թեկնածուին և Ռուսթավիում կաջակցի պարոն Բադրի Ջափարիձեին։ Այն պետք է լինի ընդհանուր հարթակ։ Մենք կիսում ենք այն փաստը, որ դա պետք է լինի միասնական ջանքերով և կիսում ենք այն տեսակետը, որ դժվար պայքար է լինելու, քանի որ, իրոք, կառավարությունը կփորձի մոբիլիզացնել իր ողջ ռեսուրսները։ Սակայն պարոն Բադրիի որոշումն իսկապես գնահատելի է, ուստի մենք կանենք առավելագույնը համատեղ ջանքերով»,- ասել է Խատիա Դեկանոիձեն։

«Լելոն» նշում է, որ Բադրի Ջափարիձեն կառաջադրվի Ռուսթավիում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու և այդ հարցով հանդիպումներ կունենա ընդդիմադիր կուսակցությունների հետ։