«Ազգային շարժումը» և «Ռազմավարություն Աղմաշենեբելին» ընտրություններին կմասնակցեն փոխված անուններով
«Ազգային շարժումը» և «Ռազմավարություն Աղմաշենեբելին» ընտրություններին կմասնակցեն փոխված անուններով

«Ազգային շարժումը» և «Ռազմավարություն Աղմաշենեբելին» հիմնել են նոր քաղաքական հարթակ՝ «Միասնություն հանուն Վրաստանի փրկության»։

Ինչպես կուսակցության համագումարում հայտարարել է «Ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան, բացի Գիորգի Վաշաձեից և Սոփո Ջափարիձեից, կլինեն նաև Գիա Ջափարիձեն, Լաշա Բաքրաձեն, Թամար Կորձայան և Արմազ Ախվլեդիանին։

«Եթե մյուս կուսակցությունները չկարողացան միավորվել այս փուլում, եկեք միավորվենք քաղաքական գործիչների, հասարակական ակտիվ անձանց, քաղաքացիական կազմակերպությունների և ամենակարևորը երիտասարդների հետ, ովքեր մեզ լավագույնս ցույց տվեցին միասնության ուժը։ Դա այն է, ինչը մեզ ստիպում է հաղթել, ուժ է տալիս։ Այժմ մեր պարտքն է այս հաղթանակը հասցնել մինչև վերջ»,- ասել է Բոկուչավան։

Նոր միավորումն ընտրություններին կներկայանա «Ազգային շարժման» նախընտրական համարով։