«Ազգային շարժումը» դադարեցնում է խորհրդարանական բոյկոտը:
Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Խատիա Դեկանոիձեն։
«Ոչ միայն խմբակցությունում, այլև կուսակցության ներսում բուռն քննարկում է եղել բոլոր այն խմբերի հետ, որոնք տարիներ շարունակ պայքարում են ստեղծված իրավիճակը փոխելու համար։ Շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ մենք որոշեցինք, որ «Միասնական ազգային շարժում – Ուժը միասնությունում է» խմբակցությունը կմասնակցի խորհրդարանական գարնանային նստաշրջանին և կդադարեցնի բոյկոտը»,- ասել է Խատիա Դեկանոիձեն։