«Ազգային շարժումը» Բաթումիի սակրեբուլոյում մեծամասնական ընտրակարգով առաջադրել է Մաթե Փուտկարաձեին.
«Ազգային շարժումը» Բաթումիի սակրեբուլոյում մեծամասնական ընտրակարգով առաջադրել է Մաթե Փուտկարաձեին.

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Բաթումիի 4-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Բաթումիի սակրեբուլոյի պատգամավորի թեկնածու է առաջադրել մահացած պատգամավոր Նուգզար Փուտկարաձեի որդուն՝ Մաթե Փուտկարաձեին։

Միջանկյալ ընտրությունների թեկնածուին առաջադրել է «Ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիան։

«Ուզում եմ հանրությանը ներկայացնել Նուգզար Փուտկարաձեի որդուն՝ Մաթե Փուտկարաձեին, մի մարդու, ով պայքարի մեջ է մտնում, որտեղ հաղթել է իր հայրը, այնտեղ, որտեղ հայրն ամիսներով տնետուն էր գնում ու համոզիչ հաղթանակ տարավ առաջին իսկ փուլում։ Մենք՝ Նուգզար Փուտկարաձեի ընկերներս, այս մենամարտում հետևում ենք Մաթե Փուտկարաձեին։

Դրանով մենք ցանկանում ենք ապացուցել, և անխուսափելիորեն ապացուցելու ենք, որ շանտաժը, կաշառքը, բռնությունը և նույնիսկ մահը չեն գերակայի արդարադությանը: Ինչպես երբեք, ես վստահ եմ, որ ապրիլի 2-ին կհաղթի արժանապատվությունը։ Ինչպես երբեք, ես վստահ եմ, որ Մաթե Փուտկարաձեն կհաղթի, և նրան կաջակցեն նույնիսկ ավելի շատ մարդիկ, քան Նուգզար Փուտկարաձեին»,- ասել է Նիկա Մելիան։