«Ազգային շարժում»-ում կուսակցության նախագահի ընտրություններն են ընթանում
«Ազգային շարժում»-ում կուսակցության նախագահի ընտրություններն են ընթանում:
Ընտրություններին գրանցված է չորս թեկնածու՝ Նիկա Մելիան, Լևան Խաբեիշվիլին, Գիորգի Մումլաձեն և Նոնա Մամուլաշվիլին։
Քվեարկությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով։ «Ազգային շարժման» ներքին ընտրություններին գրանցվել է 49 756 մարդ:
Քվեարկությունը կտևի երկու օր։
Այս պահի տվյալներով, ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեն հունվարի 30-ին։