«Ազգային շարժում »-ից պարզաբանում են, որ Լևան Խաբեիշվիլին դաժան ծեծի է ենթարկվել
«Ազգային շարժում »-ից պարզաբանում են, որ Լևան Խաբեիշվիլին դաժան ծեծի է ենթարկվել

 

«Ազգային շարժում »-ից պարզաբանում են, որ Լևան Խաբեիշվիլին դաժան ծեծի է ենթարկվել և տեղափոխվել Ինգորոկվայի կլինիկա։

Կուսակցությունը սոցցանցում հրապարակում է նաև Լևան Խաբեիշվիլիի տեսանյութը, որտեղ նա ասում է, որ պայքարը պետք է շարունակվի։

«Ոչ մի տեղս չի ցավում։ Գլխինս էլ կանցնի, աչքս էլ կանցնի, մարմնինս էլ կանցնի ու ամեն ինչ կանցնի։ Պուտինիստների դեմ պայքարը պետք է շարունակվի»,- ասել է Լևան Խաբեիշվիլին։

Մինչ այդ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը արտակարգ հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Լեւան Խաբեիշվիլիին առևանգել են հանրահավաքից։