«Ազգային շարժման» ժամանակավոր կառավարման խորհրդի նախագահը կլինի Իրակլի Փավլենիշվիլին, բարեփոխումների խորհրդի նախագահը կլինի Միխեիլ Սաակաշվիլին, իսկ գործադիր քարտուղարը՝ Նանուկա Ժորժոլիանին
Իրակլի Փավլենիշվիլին կլինի «Միացյալ ազգային շարժման» ժամանակավոր ղեկավար խորհրդի նախագահը, բարեփոխումների խորհրդի նախագահը կլինի Միխեիլ Սաակաշվիլին, իսկ գործադիր քարտուղարը՝ Նանուկա Ժորժոլիանին․ այս մասին որոշումը կայացվել է «Ազգային շարժման» 13-րդ համագումարում։
Ինչպես «Ազգային շարժման» անդամ Լևան Բեժաշվիլին համագումարից հետո հայտնել է լրագրողներին, չեղարկվել են կուսակցության նախագահի, գլխավոր քարտուղարի պաշտոնները, և ղեկավար խորհրդի տեսքով ստեղծվել է կոլեգիալ կառավարման մարմին։
«Ղեկավար խորհրդի կազմը սահմանվել է ոչ ավելի, քան ինը անդամով: Համագումարում քաղխորհրդի առնվազն 15 անդամների կողմից առաջադրվել էին տարբեր թեկնածուներ այս ղեկավար խորհրդում: Առաջադրված էր ինը անդամ, սակայն Թինա Բոկուչավան հրաժարվեց մասնակցել ղեկավար խորհրդի գործունեությանը և մնաց քաղխորհրդի շարքային անդամ: Այս փուլում ղեկավար խորհրդի կազմը սահմանված է ութ անդամով՝ Պետրե Ցիսկարիշվիլի, Իրակլի Փավլենիշվիլի, Անի Ցիթլիձե, Գեորգի Չալաձե, Լաշա Ֆարուլավա, Գեորգի Բոտկովելի, Լևան Բեժաշվիլի», – հայտարարել է Բեժաշվիլին:
Նրա խոսքով՝ Նանուկա Ժորժոլիանին դեռ կուսակցության անդամ չէ և մասնակցություն չի ունենում կուսակցության ղեկավար մարմիններում:
«Հայեցակարգը կայանում է նրանում, որ կուսակցությունից դուրս ստեղծվի բարեփոխումների խորհուրդ, որտեղ ոչ կուսակցական կազմով՝ փորձագետներ, աջակիցներ մասնակցություն կունենան բարեփոխումների խորհրդի գործունեությանը: Իրակլի Փավլենիշվիլին ընտրվել է ղեկավար խորհրդի նախագահ: Ղեկավար խորհրդի իրավասության մեջ ներառված են այն բոլոր լիազորությունները, որոնք նախկին կանոնադրությամբ վերաբերում էին կուսակցության նախագահին և գլխավոր քարտուղարին: Այս իրավասությունները միավորվել են, և դրանք միասնաբար կիրականացնի ղեկավար խորհրդի այս կոլեգիալ մարմինը», – հայտարարել է Լևան Բեժաշվիլին: