«Ազգային շարժման» նոր նախագահ է դարձել Լևան Խաբեիշվիլին
«Ազգային շարժման» նոր նախագահ է դարձել Լևան Խաբեիշվիլին

«Միացյալ ազգային շարժման» նախագահի ընտրություններում հաղթել է Լևան Խաբեիշվիլին։ Նա ստացել է ձայների 52,58 տոկոսը։ Այս մասին կուսակցության գրասենյակում հայտարարել է Քաղաքական խորհրդի նախագահ Կոբա Նաղոփիան։

«Ընտրություններին գրանցված ընտրողների թիվը 49638 է։ Ընտրություններին մասնակցել է 41264 մարդ։ Ընտրական սուբյեկտների ձայների թիվը հետևյալն է՝ Նոնա Մամուլաշվիլի՝ 1537 ձայն, որը կազմում է ձայների 3,73 տոկոսը, Նիկա Մելիա՝ 16,476 ձայն՝ 40 տոկոս, Գիորգի Մումլաձե՝ 1,516 ձայն՝ 3,68 տոկոս, Լևան Խաբեիշվիլի՝ 21 656 ձայն – 52,58 տոկոս,- ասել է Կոբա Նաղոփիան։

Ընտրություններին մասնակցել են չորս թեկնածուներ՝ Նիկա Մելիան, Լևան Խաբեիշվիլին, Գիորգի Մումլաձեն և Նոնա Մամուլաշվիլին։

Քվեարկության ընթացակարգը մեկնարկել է հունվարի 28-ին և ավարտվել այսօր առավոտյան ժամը 10:00-ին։

Ընտրական գործընթացն իրականացվել է գաղտնի՝ բլոկչեյն սկզբունքով։