«Ազգային շարժման» ներկայացուցիչները ցույցեր են անցկացնում ՆԳՆ-ի դիմաց
«Ազգային շարժման» ներկայացուցիչները ցույցեր են անցկացնում ՆԳՆ-ի դիմաց

«Ազգային շարժման» ներկայացուցիչները ցույցեր են անցկացնում ՆԳՆ-ի դիմաց: Նրանք բողոքում են մի քանի օր առաջ Կախեթիի մայրուղում տեղի ունեցած միջադեպի դեմ:

Նրանց խոսքով, իրավապահներից մեկը ցուցարարից վերցրել է դրոշը ու ցած նետել այն, ինչը, նրանց գնահատմամբ, հանցագործություն է: Ցուցարարները ՆԳ նախարարությունից պահանջում են արձագանքել դեպքին և համապատասխան դիմում են ներկայացնել գերատեսչություն:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում ՆԳՆ գլխավոր տեսչության ներկայացուցչի հետ՝ իրենց հարցերի պատասխանները ստանալու համար: Նրանք ասում են, որ գերատեսչությունից արձագանք չկա:

Ցուցարարները փորձել են փակել ճանապարհը, սակայն պարեկային ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին թույլ չեն տվել դա անել և ազատել են ճանապարհի երթևեկելի մասը: