«Ազգային շարժման» կուսակցությունում հայտարարում են, որ հոկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 8-ից պատրաստվում են հավաքվել Ռուսթավելու պողոտայում, որպեսզի մեծ էկրանից հետևեն նախնական արդյունքներին
«Ազգային շարժման» կուսակցությունում հայտարարում են, որ հոկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 8-ից պատրաստվում են հավաքվել Ռուսթավելու պողոտայում, որպեսզի մեծ էկրանից հետևեն նախնական արդյունքներին

«Միացյալ ազգային շարժման» անդամ Զաալ Ուդումաշվիլու հայտարարությամբ, «Ազգային շարժումը» հոկտեմբերի 31-ին, երեկոյան ժամը 8-ին պատրաստվում է հավաքվել Ռուսթավելու պողոտայում:

Նրա խոսքով, հավաքի նպատակն է, կողմնակիցների հետ միասին մեծ էկրանից հետևել նախնական արդյունքներին:

«Մամուկա Մդինարաձեն հայտարարել է, որ «Ազգային շարժումը» 31-ին, ժամը 12-ից պատրաստվում է հավաքվել Ռուսթավելու պողոտայում  և անցկացնել բազմահազարանոց բողոքի ցույց, որը սուտ է: «Վրացական երազանքում» ընթերցածի բովանդակությունը չեն հասկանում և դիտավորյալ մոլորեցնում են հասարակությանը, սակայն կարծում եմ, որ այս երկուսը միասին է: Մեր անունից քաղաքապետարան իրոք մտցվել է դիմում հոկտեմբերի 31-ի վերաբերյալ, բայց մենք պատրաստվում ենք Ռուսթավելու պողոտայում հավաքվել ոչ թե ժամը 12-ից, այլ՝ ժամը 8-ից հետո: Այն բանից հետո, երբ ընտրատեղամասերը կփակվեն, մենք պատրաստվում ենք բնակչության հետ հետևել, թե ինչպես են արձանագրությունները մտնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով և որ ամենակարևորն է, միասին նշել հաղթանակը:

Ինչ վերաբերում է ժամը 12-ին, որը նշված է դիմումի մեջ, գնում է տեխնիկական անձնակազմը, որը պետք է հավաքի բեմը և պատրաստի ժամը 9-ի համար, որին անհրաժեշտ է մոտ 6-7 ժամ: Ուստի, դադարեք ստել: Հասկանալի է, որ անհանգստանում եք, քանի որ հոկտեմբերի 31-ին Վրաստանի բնակչությունը հրաժեշտ կտա ձեզ»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:

Ուդումաշվիլու մեկնաբանմամբ, կփորձեն առավելագույնս պահպանել կորոնավիրուսի ուղղությամբ գործող հանձնարարականները:

«Մենք կփորձեն առավելագույնս պահպանել հանձնարարականները: Դա կախված կլինի մարդկանց քանակից: Չի բացառվում, որ ասֆալտին փակցնենք նշաններ: Այդ թվում, կլինի կազմակերպչական թիմ, որը մարդկանց կխնդրի պահպանել հեռավորություն»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին: