«Ազգային շարժման» կողմնակիցները Թբիլիսիի հանրահավաքին մասնակցելու նպատակով այցելում են նաև մարզերից
«Ազգային շարժման» կողմնակիցները Աջարիայից և Գուրիայից կազմակերպված շարժվել են դեպի Թբիլիսիի, հանրահավաքին մասնակցելու նպատակով։ Նրանք հավաքվել էին Շեքկետիլիի Black Sea Arena-ի տարածքում։ Նրանց հիմնական պահանջը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ազատ արձակումն է։
«Ազատություն Միխեիլ Սաակաշվիլիին, որն այսօր հոբելյար է: Շնորհավորում ենք նրան այս օրվա կապակցությամբ։ Ցավոք սրտի, կյանքում առաջին անգամ իր տարեդարձը նա դիմավորում է բանտում։ Մենք գնում ենք այսօր նախատեսված հանրահավաքին՝ միանալով համերաշխությանը և պահանջելով ազատ արձակել Միխեիլ Սաակաշվիլիին։
Համաձայն ենք, որ Միշայի բանտարկությունը բացի «Վրացական երազանքի» ու Ռուսաստանից ոչ ոքի չի ուրախացնում։ Միշան պետք է լինի այս երկրի զարգացման ու վերակառուցման առաջնագծում։ Նա շուտով դուրս կգա բանտից։ Մեզ մի փոքր խանգարեց եղանակը, բայց դա չի նշանակում, որ Աջարիայի շրջանից մենք շատ չենք լինելու։ Մոտ 2000 մարդ գնում է Աջարիայից»,- ասել է «Ազգային շարժման» անդամ Բոնդո Թեդորաձեն։