«Ազգային շարժման» կողմից հրապարակված ձայնագրությունում հիշատակված ոչ մի անձ ՊԱԾ-ի աշխատակից չէ
«Ազգային շարժման» կողմից հրապարակված ձայնագրությունում հիշատակված ոչ մի անձ ՊԱԾ-ի աշխատակից չէ

Պետական անվտանգության ծառայությունն արձագանքում է «Ազգային շարժման» այն հայտարարությանը, որի համաձայն, Բաթումիում նախընտրական գործընթացը վերահսկելու համար Պետական անվտանգության ծառայությունը բարձրպաշտոնյա Թամազ Խուցիշվիլիին է ուղարկվել: Նշված տեղեկությունը հաստատելու համար «Ազգային շարժման» անդամ Միրդատ Քամադաձեն հրապարակել է ձայնագրություն:

Պետական անվտանգության ծառայությունում տեղեկությունը չեն հաստատում և հայտարարում են, որ ոչ Թամազ Խուցիշվիլին և ոչ էլ ձայնագրությունում հիշատակված որևէ անձ Պետական անվտանգության ծառայության աշխատակից չէ:

Նրանց հայտարարությամբ, նման չստուգված տեղեկության տարածումը ծառայում է Պետական անվտանգության ծառայության վարկաբեկմանը: