«Ազգային շարժման» և «Լելոյի» ներկայացուցիչները պահանջում են ներկա գտնվել մայրաքաղաքի կառավարության նիստին

11:39, 19.10.2022

Թբիլիսիի քաղաքապետարանում հավաքված են «Ազգային շարժում» և «Լելո» կուսակցությունների քաղաքային խորհրդի անդամները։ Նրանք պահանջում են մասնակցել Թբիլիսիի կառավարության այսօրվա նիստին։

Ինչպես հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Իրակլի Նադիրաձեն, սակրեբուլոյի անդամներն օրինական իրավունք ունեն մասնակցել նիստին։ Նադիրաձեի խոսքով, որպես նիստի մեկնարկի ժամ քաղաքապետի օրակարգում նշված է եղել ժամը 11:00-ն:

«Առայժմ անվտանգությունը մեզ չի կարող պատասխան տալ, թե որ ժամին է սկսվում կառավարության նիստը, և արդյոք մտադիր են սահմանափակել կառավարության նիստին մտնելու և ներկա գտնվելու մեր օրինական իրավունքը, թե ոչ։ Կալաձեին միլիոն հարց ունենք, այդ թվում՝ շատրվանի հետ կապված տեխնիկական հարցեր։ Քաղաքում տասնյակ աշխատանքներ են ընթանում, այդ թվում՝ «Գրինսերվիս պլյուսի» կողմից, զարմանում ենք, թե որքանով է անվտանգ թույլ տալ մեր երեխաներին, քաղաքացիներին գնալ այգիներ, հրապարակներ, ատրակցիոններ, ի՞նչ է անելու այս ուղղությամբ։ Հուսով եմ, որ Կալաձեն չի խուսափի այս մասին հարցերից»,- ասել է Իրակլի Նադիրաձեն։

Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընդդիմադիր անդամներին թույլ կտան մասնակցել նիստին։

Թբիլիսիի կառավարության նիստը նախատեսված է ժամը 12:00-ին։

Նմանատիպ