«Ազգային շարժման» առաջնորդները ԱՄՆ-ում հանդիպել են կոնգրեսական Ջո Ուիլսոնի հետ
Ըստ «Ազգային շարժման», կուսակցության առաջնորդները Միացյալ Նահանգներում հանդիպել են կոնգրեսական Ջո Ուիլսոնի, ինչպես նաև կոնգրեսականներ Քեյթ Սելֆի և Յանգ Քիմի հետ։
Ինչպես նշված է կուսակցության Ֆեյսբուքյան էջում, Միացյալ Նահանգներ այցով են գտնվում կուսակցության նախագահ Թինա Բոկուչավան, ինչպես նաև անդամներ Զուրաբ Ճիաբերաշվիլին և Լևան Սանիկիձեն։
Ինչպես նշել է Թինա Բոկուչավան, Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ կպաշտպանի վրաց ժողովրդի ընտրությունը՝ ապրել արևմտամետ Վրաստանում։
«Մենք ավարտում ենք շատ կարևոր այցը Միացյալ Նահանգներ, որտեղ հանդիպումներ ունեցանք Սպիտակ տան, Պետդեպարտամենտի ներկայացուցիչների, կոնգրեսականների և սենատորների հետ։ Նրանց թվում մենք հանդիպեցինք Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդ, սենատոր Ջոն Թունի հետ։ Մինչ Իվանիշվիլիի ռեժիմը թունավորում է իր սեփական ժողովրդին քիմիական զենքով, մենք այստեղ ենք Վրաստանի գլխավոր ռազմավարական գործընկերոջ հետ՝ մեր երկրի ազգային շահերը պաշտպանելու համար։ Այս այցի ավարտին կարող եմ վստահորեն ասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ կպաշտպանի վրաց ժողովրդի ընտրությունը՝ ապրել ազատ, ժողովրդավարական, արևմտամետ Վրաստանում», – ասաց Թինա Բոկուչավան։