«Ազգային շարժման» անդամների Ճորվիլա ժամանումին աղմուկ ու վեճ է հաջորդել
«Ազգային շարժման» անդամների Ճորվիլա ժամանումին աղմուկ ու վեճ է հաջորդել

Աղմուկ էր Ճորվիլա գյուղում, ուր ժամանել են «Ազգային շարժման» ակտիվիստները։

Ճորվիլա գյուղի մոտ տեղի բնակիչները փակել են «Ազգային շարժման» հանրահավաքի ճանապարհը, ինչի հետևանքով տեղի է ունեցել բանավոր և ֆիզիկական բախում։

Ինչպես տեղացիներն են ասում, գյուղը քաղաքական կենտրոն չէ, հանրահավաքներ անելն էլ տեղին չէ։ Իրավապահները փորձում են լիցքաթափել առերեսումը, տեղում դեռ աղմուկ է։ Ճորվիլա այցի նախաձեռնողը Միխեիլ Սաակաշվիլիի ներկայացուցիչ Սոփո Ջափարիձեն է։ Այսօր Սոփո Ջափարիձեն իր կողմնակիցների հետ հավաքվել է Հանրապետության հրապարակում և երթով շարժվել դեպի Չորվիլա։