«Ազգային շարժման» անդամները Ռուսթավիի 12-րդ պատժակատարողական հաստատության մոտ անցկացնում են Նիկա Մելիային սատարող ցույց
«Ազգային շարժման» անդամները Ռուսթավիի 12-րդ պատժակատարողական հաստատության մոտ անցկացնում են Նիկա Մելիային սատարող ցույց

Ռուսթավիի 12-րդ պատժակատարողական հաստատության մոտ «Ազգային շարժման» անդամները և նրանց կողմնակիցներն անցկացնում են բողոքի ցույց: Նրանք «Ազատություն՝ Գավրիլովի անձնական կալանավոր» կարգախոսով համերաշխություն են հայտնում «Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային:

Ցույցի մասնակիցները խոսքով հանդես են գալիս և իշխանությանը կոչ անում ազատել Նիկա Մելիային:

«Մի քանի օր է անցել, որևէ ազդանշան չի եկել իշխանությունից, որ պատրաստ է նստել բանակցության սեղանի շուրջ: Փոխարենը՝ մենք լսեցինք, որ կան կարմիր գծեր, որոնք քննարկել չի կարելի: Ես այստեղից ցանկանում եմ դիմել իշխանությանը, բարեկամներ, հիմա կարմիր գծերի և վերջակետերի ժամանակը չէ»,- հայտարարել է Զաալ Ուդումաշվիլին:

Հիշեցնենք, ցույցի մասնակիցներն սկբում հավաքվել էին «Հանրապետության հրապարակում» և անցկացրել Նիկա Մելիային սատարող ավտոերթ դեպի Ռուսթավիի պատժակատարողական հաստատություն: