«Ազգային շարժման» անդամները Բաթումիի քաղաքային խորհրդում անհասկանալի հեղուկ են լցրել, ինչի պատճառով նիստը դադարեցվել է
«Ազգային շարժման» անդամները Բաթումիի քաղաքային խորհրդում անհասկանալի հեղուկ են լցրել, ինչի պատճառով նիստը դադարեցվել է

Բաթումիի քաղաքային խորհրդի նիստը մեկնարկից մի քանի րոպե անց դադարեցվել է։

Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրողը, «Ազգային շարժման» ներկայացուցիչները անհայտ հեղուկ են լցրել, ինչը հանգեցրել է նիստի դադարեցմանը։ Սրահում հեղուկ լցնելու հետեւանքով ուժեղ հոտ է զգացվել:

Նիստում քննարկվելիք հարցերի թվում է Բաթումիի հաջորդ տարվա բյուջեի քննարկումը։ «Ազգային շարժման» անդամները բողոքում են բյուջեի նախագծի քննարկման դեմ։

Այդ րոպեներին նիստը վերսկսեց աշխատանքը։

Նիստին զուգահեռ շենքի դիմաց են «Ազգային շարժման» համակիրներն ու ավագանու նոր անդամները։ Նրանք պահանջում են են մտնել նիստին։ Շենքը հսկվում է իրավապահների շղթայով։