Ազգային փոքրամասնությունների խորհուրդը պահանջում է Արչիլ Տատունաշվիլու դին անհապաղ փոխանցել ընտանիքին
Ժողովրդական պաշտպանին կից գործող ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ կազմակերպությունները պահանջում են բռնազավթված Ցխինվալիում մահացած Արչիլ Տատունաշվիլու դին անհապաղ փոխանցել ընտանիքին:
Վրաստանի հայկական, օսական, ռուսական, խրդական, եզդիական, հունական, ասորական, եբրայական, ադրբեջանական, լիտվական, ուկրաինական, գերմանական և այլ կազմակերպությունների և համայնքների ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել ընտանիքին և Ռուսաստանի և բռնազավթված Ցխինվալիի դե ֆակտո իշխանության ներկայացուցիչներին կոչ արել անհապաղ փոխանցել դիակը ընտանիքին:
Խորհրդի անդամ կազմակերպությունների դիմումը ԶԼՄ-ներին է ծանոթացրել ժողովրդական պաշտպանին կից գործող ազգային փոքրամասնությունների խորհրդի գործադիր քարտուղար Օզաբելա Օսիպովան: