Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մասնագիտական և բարձրագույն կրթության մատչելիության աջակցության թեմայով կայացել է հանդիպում
Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մասնագիտական և բարձրագույն կրթության մատչելիության աջակցության թեմայով կայացել է հանդիպում

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի ապարատի նախաձեռնությամբ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մասնագիտական և բարձրագույն կրթության մատչելիության աջակցության թեմայով կայացել է պանելային քննարկում: Միջոցառմանը ներկայացրել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար մասնագիտական և բարձրագույն կրթության մատչելիության տեղեկատվական քարոզարշավի արդյունքները և պարգևատրել երիտասարդներին:

Քննարկմանը մասնակցել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի պաշտոնակատար Լիա Գիգաուրին:

Նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ, Լիա Գիգաուրին հայտարարել է, որ տեղեկատվական քարոզարշավի շրջանակներում երիտասարդներն այցելել են ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններ, որտեղ տեղի բնակիչներին մանրամասն տեղեկություն են փոխանցել պետական կրթական ծրագրերի մասին: Նրա խոսքով, կրթության մատչելիության վերաբերյալ անցկացված քարոզարշավի արդյունքում զգալիորեն ավելացել է այն երիտասարդների թիվը, որոնց մոտ առաջացել է կրթություն ստանալու ցանկություն: