Ազգային փոքրամասնությունների մասնակցության խնդիրների շուրջ աշխատող կազմակերպությունները պահանջում են հանդիպում վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ
Ազգային փոքրամասնությունների մասնակցության խնդիրների շուրջ աշխատող կազմակերպությունները պահանջում են հանդիպում վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ

Վրաստանի ազգային փոքրամասնությունների մասնակցության և ինտեգրման խնդրի շուրջ աշխատող կազմակերպությունների առաջնորդները Վրաստանի խորհրդարանի նախագահի, խորհրդարանի մեծամասնության և փոքրամասնության առաջնորդների, ինչպես նաև վարչապետի և նախագահի հասցեին տարածել են ուղերձ:

Ուղերձում հեղինակները քաղաքացիական ինտեգրման և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության տեսանկյունից ամենասուր խնդիր է անվանել խնդրի լուծման գործընթացում ազգային փոքրամասնությունների ներգրավման հարցը:

Ազգային փոքրամասնությունների մասնակցության և ինտեգրման խնդրի շուրջ աշխատող կազմակերպությունները որոշում կայացնելու գործընթացում ազգային փոքրամասնությունների տեսանկյունից առկա իրավիճակը գնահատել են կրիտիկական և այս ոլորտում առկա իրավիճակի բարելավման նպատակով պահանջում են մոտ ապագայում հանդիպել Վրաստանի օրենսդրական և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Դիմումը ստորագրել են քաղաքացիական ինտեգրման հիմնադրամի ներկայացուցիչ Զաուր Խալիլովը, ներգրավվածության և զարգացման կենտրոնի ներկայացուցիչ Ագիտ Միրզոևը և «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժմա ներկայացուցիչ Առնոլդ Ստեփանյանը: