Ազգային պատկերասրահը այցելուների համար փակ կլինի օգոստոսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը

17:57, 01.08.2025

Ազգային պատկերասրահը 1 օգոստոսից մինչև 31 օգոստոսի ներառյալ փակ կլինի այցելուների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային թանգարանը։

Ինչպես տեղեկացնում են թանգարանում, տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէ պահպանել պատկերասրահում ջերմաստիճանի և խոնավության սահմանված պարամետրերը։

«Տեխնիկական բնույթի խնդիրների պատճառով անհնարին է դարձել ցուցասրահներում պահպանել ջերմաստիճանի և խոնավության սահմանված պարամետրերը, ինչի հետևանքով Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահը կփակվի այցելուների համար ընթացիկ տարվա 1 օգոստոսից մինչև 31 օգոստոսի ներառյալ», – գրված է Վրաստանի ազգային թանգարանի կողմից սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նմանատիպ