Ազգային քննությունները 2020 թվականից անց է կացվելու երեք առարկայից, ընդհանուր ունակությունների քննությունը այլևս պարտադիր չի լինելու
Ազգային քննությունները 2020 թվականից անց է կացվելու երեք առարկայից, ընդհանուր ունակությունների քննությունը այլևս պարտադիր չի լինելու

Ազգային քննությունները 2020 թվականից չորսի փոխարեն անց է կացվելու երեք առարկայից:

Վրաց լեզվի, գրականության և օտար լեզվի քննությունները բոլոր դիմորդների համար դառնում են պարտադիր:

Երրորդ պարտադիր առարկան սահմանվելու է բարձրագույն ուսումնական հաստատության ծրագրով: Կոնկրետ, տեխնիկական ուղղության դեպքում, դիմորդները հանձնելու են մաթեմատիկայի քննություն, իսկ հումանիտար ուղղության դեպքում պատմության քննություն:

Դիմորդներին տրվում է հնարավորություն անսահմանափակ ընտրել տեխնիկական և հումանիտար ուղղությունները:

Ընդհանուր ունակությունների քննությունը այլևս պարտադիր չի լինելու: