Ազգային համաձայնության գործընթացը թափանցիկ է, ոչ գաղտնի, նախագահը լսում է բոլորին և հետաքրքրվում հասարակական տարբեր խմբերի դիրքորոշումներով. Նախագահի աշխատակազմ
Վրաստանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ նախագահի նախաձեռնած ազգային համաձայնության գործընթացը բարդ գործընթաց է, որը բաց է, թափանցիկ և ոչ մի գաղտնիություն չկա։
«Վերջին օրերին տարբեր տեղեկություններ են տարածվել, որոնց աղբյուրը նախագահի աշխատակազմը չէ։ Ազգային համաձայնության գործընթացի սկզբում նախագահը լսում է բոլորին, հանդիպումներ է ունենում և հետաքրքրվում համայնքային տարբեր խմբերի տեսակետներով, նախաձեռնություններով կամ դիրքորոշումներով: Այդ ամենը մեկ ամբողջ ազգային համաձայնության գործընթացի մի մասն է:
Հատկանշական է, որ այս գործընթացում ներգրավված են ոչ միայն քաղաքական կուսակցությունները, այլև հասարակությունը, այդ թվում՝ տուժածների հարցերով աշխատող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Վրաստանի նախագահն արդեն հանդիպումներ է ունեցել Վրաստանի պատրիարքի, Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Գործընթացը շարունակվում է, և նախագահը շարունակում է ակտիվ հանդիպումներ ունենալ»,- ասված է հաղորդագրությունում։