Ազգային գվարդիայի քսանյակը Կենտրոնական Աֆրիկայից վերադարձել է հայրենիք
Վրաստանի պաշտպանության ուժերի ազգային գվարդիայի հավաքականի քսանյակը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից վերադարձել է հայրենիք:
Քանակակազմը տեղակայված էր Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության Բանգի մայրաքաղաքում և ֆրանսիական հրամանատարության տակ առաքելությունը կատարում էր 6 ամսվա ընթացքում:
Վրաստանի պաշտպանության ուժերի քանակակազմը Եվրամիության հովանավորությամբ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում ընթացող «Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում Եվրամիության ուժեր» (EUFOR RCA) միջազգային առաքելությանն առաջին անգամ ներգրավվել էր 2014 թվականի հունիսին՝ հարյուրյակի մակարդակի ստորաբաժանումով:
2017 թվականի հունվարի 31-ից վրացական ռազմական քանակակազմը մասնակցում է Կենտրոնական Աֆրրիկայի Հանրապետությունում նոր զորավարժության առաքելությանը: