Ազգային գրադարանի բանահյուսական սրահը կոչվեց Անզոր Էրքոմաիշվիլիի անունով
Ազգային գրադարանի բանահյուսական սրահը կոչվեց Անզոր Էրքոմաիշվիլիի անունով

Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի բանահյուսական սրահը կոչվեց Անզոր Էրքոմաիշվիլիի անունով: Տեղեկատվությունը տարածում է խորհրդարանի ազգային գրադարանը:

Դահլիճը ժամանակին բացվեց վրացական երգեցողություն հիմնադրամի աջակցությամբ և Անզոր Էրքոմաիշվիլիի ակտիվ մասնակցությամբ և արդյունավետ գործում է:

«Ազգային գրադարանի բանահյուսական գեղեցիկ դահլիճը, որը մենք բացեցինք այս հոյակապ գործչի հետ, այսօրվանից կկոչվի «Անզոր Էրքոմաիշվիլիի բանահյուսական սրահ», – ասաց Ազգային գրադարանի տնօրեն Գիորգի Կեկելիձեն:

Մարտի 31-ին 80 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Ռուսթավի» անսամբլի հիմնադիր Անզոր Էրքոմաիշվիլին: Անզոր Էրքոմաիշվիլիին վաղը հուղարկավորելու են Մթածմինդայի գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում: