Ազգային բանկի տվյալներով, փոխանցումների վիճակագրության համաձայն՝ դեկտեմբերին ամենամեծ գումարը Վրաստան է փոխանցվել Ռուսաստանից, Իտալիայից և ԱՄՆ-ից
Ազգային բանկի տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականի դեկտեմբերին երկիր տրանսֆերտների հոսքերի ծավալը կազմել է 535,3 մլն ԱՄՆ դոլար կամ 1438,5 մլն լարի, ինչը 133,2 տոկոսով՝ 305,8 մլն ԱՄՆ դոլարով ավելի, քան 2021 թվականի դեկտեմբերի համանման ցուցանիշը։
Կենտրոնական բանկի տվյալներով՝ արտերկրից Վրաստան փոխանցումների 98,2 տոկոսը բաժին է ընկնում 24 խոշոր գործընկեր երկրներին, որոնցից տրանսֆերտների ծավալը դեկտեմբերին գերազանցել է մեկ միլիոն ԱՄՆ դոլարը։ Նույն 24 երկրներին բաժին է ընկել անցած տարվա դեկտեմբերի բոլոր տրանսֆերտների 93,1 տոկոսը։
Ըստ տրանսֆերտների վիճակագրության՝ ամենամեծ գումարը՝ 317,31 մլն ԱՄՆ դոլար, փոխանցվել է Ռուսաստանի Դաշնությունից։ Երկրորդ տեղում Իտալիան է՝ 43,20 մլն ԱՄՆ դոլար։ Երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 34,30 մլն ԱՄՆ դոլար, չորրորդում՝ Հունաստանը՝ 20,67 մլն ԱՄՆ դոլար, հինգերորդում՝ Իսրայելը՝ 19,05 մլն ԱՄՆ դոլար։
Բացի այդ, Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի դեկտեմբերին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 33,8 մլն ԱՄՆ դոլար կամ 90,9 մլն լարի, ինչը 1,5 տոկոսով ավելի է 2021 թվականի դեկտեմբերի համանման ցուցանիշից։