Ազգային բանկը զգուշացնում է օգտատերերին չգրանցված տարադրամի փոխանակման կետերի մասին և հորդորում արժույթը փոխանակել միայն գրանցված կետերում
Ազգային բանկը զգուշացնում է օգտատերերին չգրանցված տարադրամի փոխանակման կետերի մասին և հորդորում արժույթի փոխանակում կատարել միայն գրանցված կետերում,- նշված է Ազգային բանկի հաղորդագրության մեջ։
«Տարածված տեղեկատվության համաձայն՝ տարբեր վայրերում արձանագրվել են չգրանցված տարադրամի փոխանակման կետերի առկայությունը և դրանց չարտոնված փոխանակման փաստերը։
Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի փոխանակման կետերի գրանցումն իրականացնում է սահմանված կանոններին համապատասխան։ Առանց գրանցման տարադրամի փոխանակման գործառնություններ իրականացնելը օրենքի խախտում է և կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության, այդ թվում՝ քրեական պատասխանատվության:
Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ տարադրամի փոխանակման գործառնություններ կատարելուց՝ օրենսդրությունը շրջանցելու համար։ Միաժամանակ խնդրում ենք օգտատերերին լինել ավելի զգույշ և արտարժույթ փոխանակել միայն գրանցված տարադրամի փոխանակման կետերում, միշտ պահանջել անդորրագիր, իսկ տարադրամի փոխանակման գործողության ընթացքում խախտումներ հայտնաբերելու դեպքում դիմել Ազգային բանկի թեժ գծին՝ 2 406 406 կամ գրել մեզ՝ [email protected]», – ասում են Ազգային բանկում։