Ազգային բանկը տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է և հասցրել 5.5 տոկոսի
Վրաստանում, 2018 թվականի առաջին կեսին զգալիորեն ավելացել է տնտեսական ակտիվությունը և նախնական տվյալներով, առաջին հիգն ամիսների իրական աճը կազմել է 6.1 տոկոս, որը կանխատեսվածից բարձր է,- հայտարարում են Վրաստանի Ազգային բանկում (ՎԱԲ):
Միևնույն ժամանակ, բանկի մեկնաբանմամբ, դրամական փոխանցումների և վարկերի աճը նպաստում են ներքին պահանջարկի բարելավմանը: Արդյունքում, Ազգային բանկը 2018 թվականի տնտեսակաան աճի ցուցանիշը հասցրել է 5.5 տոկոսի:
ՎԱԲ-ի տեղեկությամբ, դրական միտումների պահպանվում են նաև արտաքին սեկտորում: Բարձր տեմպով է աճում ապրանքը արտահանում – 28 տոկոս և տուրիստական եկամուտները – 24 տոկոս: Նույն ձևով է շարունակվում նաև դրամական փոխանցումների դրական դինամիկան – տարեկան աճը կազմում է 18 տոկոս: Սակայն զգալիորեն արագացված է նաև ներմուծման աճի տեմպը – 23 տոկոս:
Ինչպես նաև, Վրաստանի Ազգային բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեն այսօր կայացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 25 բազային կետով նվազեցնելու մասին, դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը կազմում է 7.0: