Ազգային բանկը ողջունում է որոշումը, որ «ԹիԲիՍի բանկի» հիմնադրամի բաժնետերերը ներկայացված չեն լինի «ԹիԲիՍի բանկի»վերահսկիչ խորհրդում
Վրաստանի Ազգային բանկը ողջունում է որոշումը, որ «ԹիԲիՍի բանկի» հիմնադրամի բաժնետերերը ներկայացված չեն լինի «ԹիԲիՍի բանկի»վերահսկիչ խորհրդում:
Ազգային բանկն այս մասին տարածել է հայտարարություն:
«Վրաստանի Ազգային բանկը ողջունում է այս որոշումը: Նշվածը դրական է անդրադառնալու բանկի թափանցիկության վրա և կավելացնի վստահությունը ներդրողների կողմից, որը վերջին հաշվով, դրական ազդեցություն կունենա ինչպես բանկի, այնպես էլ երկրի ֆինանսական սեկտորի զարգացման վրա»,- նշված է հայտարարությունում:
«ԹիԲիՍի բանկ»ի վերահսկիչ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեն լքում է «ԹիԲիՍի բանկը»: Այս մասին հայտարարությունը նա տարածել է սոցիալական ցանցում: