Ազգային բանկի խորհրդի որոշմամբ ազգային բանկի միջազգային արժութային պահուստներին ավելացվել է դրամական ոսկի։ Տեղեկությունը տարածում է Ազգային բանկը։
«Վերջին տարիներին աշխարհի կենտրոնական բանկերի միջազգային պահուստներում ոսկու քանակությունը զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է երկու հիմնական գործոնով, առաջին. ոսկին համարվում է անվտանգ և ցանկալի ակտիվ տնտեսական, ֆինանսական և աշխարհաքաղաքական մարտահրավերների ժամանակ. Եվ երկրորդ՝ ոսկին համարվում է պորտֆելի դիվերսիֆիկացման լավ միջոց։
Ներկա փուլում ամբողջ աշխարհում արժութային ընդհանուր պահուստների 1/8-ը տեղաբաշխված է ոսկու մեջ, իսկ կենտրոնական բանկերին է պատկանում ընդհանուր ոսկու 20%-ը։ 2023 թվականի ընթացքում կենտրոնական բանկերը գնել են ընդհանուր առմամբ 1037 տոննա ոսկի, ինչը կազմում է դրա նկատմամբ ընդհանուր պահանջարկի 28%-ը։ Դրանցից Արեւելյան Եվրոպայի երկրներում ամենաշատ ոսկին կուտակել են Լեհաստանի եւ Չեխիայի կենտրոնական բանկերը։ Վերջին տվյալներով՝ 2023 թվականին ոսկու պաշարների ծավալն աճել է 1,3%-ով։ ԱՄՆ-ին է պատկանում ոսկու ընդհանուր պաշարների մեկ քառորդը՝ 25,4%, Գերմանիային՝ 10,5%, իսկ Իտալիային ու Ֆրանսիայինը՝ 7,6%։
Նշենք, որ նախորդ տարի Վրաստանի Ազգային բանկը արտարժույթի ներքին շուկայում գնել է ռեկորդային՝ 1,5 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը հանգեցրել է պահուստների ծավալի զգալի աճի։ Այս ամենը անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Ազգային բանկին հնարավորություն տվեց միջազգային պահուստներում ավելացնել դրամական ոսկու ակտիվները։
«Մենք որոշում կայացրինք եւ անկախ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր արժութային պահուստներին ավելացրինք դրամական ոսկի։ Մեր մոտեցումն այն է, որ միշտ փորձենք ավելացնել միջազգային պահուստները, քանի որ սա է մեր երկրի տնտեսության այսպես ասած անվտանգության բարձիկն է։ Հիմա մենք ոչ միայն աճում ենք, այլև դիվերսիֆիկացնում ենք, և առաջին անգամ մեր երկրի կենտրոնական բանկն կունենա միջազգային պահուստներում ներառված ոսկի՝ որպես անվտանգ և միշտ արժեքավոր ակտիվներից մեկը»,- ասել է Նաթիա Թուրնավան։
Ազգային բանկի խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի որոշման համաձայն՝ Ազգային բանկը Լոնդոնի ոսկու ձուլակտորների շուկայում ձեռք է բերել 500 մլն ԱՄՆ դոլար, 7 տոննա ամենաբարձր կարգի (999,9) դրամական ոսկի՝ միջազգային ստանդարտների ձուլակտորների տեսքով և ներկայումս պահվում է Լոնդոնում։ Գնված ոսկու ծավալն այսօրվա դրությամբ հավասար է Ազգային բանկի միջազգային պահուստների մոտավորապես 11%-ին։ Նշված ոսկին կտեղադրվի Վրաստանի Ազգային բանկի պահեստում»,- ասվում է Ազգային բանկի տեղեկատվության մեջ։