Ազգային բանկը կասեցրել է Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի փաստաթղթերն ստորագրելու իրավունքը
«ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհրդի նախագահ Մամուկա Խազարաձեին և նրան տեղակալ Բադրի Ջափարիձեին ստորագրելու իրավունքը կասեցվել է,- այս մասին ասվում է Վրաստանի Ազգային բանկի հայտարարությունում:
«Վրաստանի Ազգային բանկը բարձր պատասխանատվությամբ է մոտենում ֆինանսական սեկտորի կայունությանը: Կոմերցիոն բանկերի հսկողությունն իրականացնում է Վրաստանում լավագույն միջազգային չափանիշներին համապատասխան:
Ազգային բանկը, ֆինանսական սեկտորի հսկողության կոմիտեի 2019 թվականի փետրվարի 13-ի նիստին քննարկման արդյունքում կայացրել է «ԹիԲիՍի բանկի» վերահսկիչ խորհրդի նախագահին և նրա տեղակալին ստորագրության իրավունքը կասեցնելու վերաբերյալ որոշում»,- հայտարարում են Վրաստանի Ազգային բանկում: