Ազգային բանկը հաստատել է ֆիզիկական անձանց համար վարկ տրամադրելու կարգը
Վրաստանի ազգային բանկը ընդունել է ֆիզիկական անձանց պատասխանատու վարկատրման արձանագրությունը: Բանկի փոխանցմամբ, արձանագրության նպատակն է աջակցել Վրաստանի ֆինանսական համակարգի կայուն գործառույթներին և ներդնել առողջ վարկատրման համակարգ, որը իր հերթին աջակցելու է երկրի տնտեսության կայուն զարգացմանը:
«Կարգավորումների հիմնական սկզբունքի համաձայն, ֆինանսական ինստիտուտը ֆիզիկական անձին չպետք է պարտավորի այնպիսի վարկային կամ այլ պատասխանատվություն, առանց անձի վճարունակությունը ստուգելու: Նշված սկզբունքը եվրոցուցմունքի պահանջներից մեկն է, ինչպես նաև իրենից ներկայացնում է միջազգային փորձ, որը գործում է աշխարհի զարգացած երկրներում: Կարգավորումները գործելու են ազգային բանկի վերահսկողության տակ գործող բոլոր ֆինանսական ինստիտուտներում: Վարկ տվող կազմակերպությունը վարկ տրամադրելու դեպքում պետք է ստուգի սպառողի եկամուտը, որից հետո կարող է վարկ տրամադրել: Ապահովման արժեքը չպետք է լինի սահմանված պատնեշից բարձր»,-ասված է ազգային բանկի հայտարարությունում:
Բանկի տվյալներով, կարգավորումների նախագծի վրա աշխատանքները բաց ռեժիմով ընթանում էին հուլիս ամսից:
Կարգավորումները գործի են դրվելու 2019 թվականի հունվարի 1-ից:
Բոլոր մանրամասները հրապարակված են ազգային բանկի կայք էջում:
Հեղինակ -
Edgar Barsegyan